Դեկտեմբերի 15-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում։
Ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև արագորեն շղթա են կազմել, տարանջատել հակադիր կողմերին։
Ակցիայի մասնակից դպիր Խաչատուր Եփրեմյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ եղել են ոստիկաններ, ովքեր բռնել են ակցիայի մասնակից երիտասարդների թևերից, որպեսզի կաթողիկոսի աջակիցները հարվածեն նրանց։